Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:31, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Լիտվայի դեսպանությունը։

«Մենք շարունակում ենք հավատարիմ լինել նման վայրագությունների կրկնությունը թույլ չտալուն»,- ասված է դեսպանության X-ի էջում արված գրառման մեջ։


© 2009 ARMENPRESS.am